Որտեղի՞ց է ներկրվում արտադրական տեխնիկան
                        
                            LA Solar Factory-ն արտադրության կարևորագույն փուլը վստահում է շվեյցարական Meyer Burger ընկերությանը: Մենք ներկրում ենք բացառապես վերջին սերնդի բարձր ավտոմատացված և գերհզոր սարքավորումներ, որոնց շնորհիվ LA Solar Factory-ն համարվում է արևային համակարգերի ամենաճշգրիտ և կայուն երաշխիքով մատակարարը:                        
                     
					
                					
					
                        Ո՞ր երկրներ է արտահանվում LA Solar Factory-ի արտադրանքը
                        
                            LA Solar Factory-ի արտադրանքի 70%-ն արտահանվում է ԱՄՆ, Եվրոպա և ԵԱՏՄ երկրներ, ինչի շնորհիվ LA Solar Factory-ն իր կայուն դիրքն ունի նաև միջազգային շուկայում: Դա նպաստում է շուկայի ճանաչելիության և հեղինակության բարձրացման խթանմանը:                        
                     
					
                					
					
                        Քանի՞ տարվա երաշխիք է տրվում արևային վահանակների արտադրողականության համար
                        
                            LA Solar Factory-ի բոլոր արևային վահանակներն ունեն 30 տարվա երաշխիք և լիովին համապատասխանում են վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման միջազգային ստանդարտներին: LA Solar Factory-ն երաշխավորում է, որ 12 տարվա ընթացքում արևային վահանակների պայմանական հզորությունը կլինի 90%-ից ոչ պակաս, իսկ 30 տարվա ընթացքում ոչ պակաս, քան 80%-ը:                        
                     
					
                					
					
                        Ի՞նչ սերտիֆիկատներ ունի ընկերությունը
                        
                            LA Solar Factory-ին անցել է կարևորագույն PID, IEC, CE, EAC սերտիֆիկացումներ, ինչպես նաև ISO ստանդարտների երեք հիմնական սերտիֆիկացումները, որոնք բավարարում են անվտանգության, առողջապահության և միջավայրի պահպանման բոլոր անհրաժեշտ պահանջները: Դրանք են՝ ISO45001, ISO14001 և ISO9001: Ընկերությունն անցել է նաև UL սերտիֆիկացում, որը հաստատում է, որ ապրանքը գնահատվել, փորձարկվել և անցել է անվտանգությունն ապահովող թեստավորման բոլոր փուլերը: Կարող եք վստահ լինել, որ UL սերտիֆիկացումը յուրաքանչյուր ապրանքատեսակի անվտանգության և ամրության հուսալի ցուցիչ է:                        
                     
					
                					
					
                        Արժե՞ արդյոք ձեռք բերել արևային վահանակներ
                        
                            Արևային վահանակները փոխակերպում են արևի լույսը էլեկտրաէներգիայի, որն էլ սպառելով, Դուք  զգալի գումար եք խնայում։                        
                     
					
                					
					
                        Քանի՞ արևային մարտկոց է ինձ անհրաժեշտ
                        
                            Անհրաժեշտ է հաշվարկել  ձեր տան էներգիայի ժամական սպառումը ձեր գտնվելու վայրում արևի առավելագույն ժամերին և արդյունքը բաժանել վահանակի հզորության վրա:                        
                     
					
                					
					
                        Ինչի՞ց են պատրաստված արևային վահանակները
                        
                            Արևային վահանակները, որոնք դուք տեսնում եք տներում և ձեռնարկություններում, պատրաստված են սիլիցիումից, արևային մարտկոցներից (կամ ֆոտովոլտային բջիջներից):                        
                     
					
                					
					
                        Ինչպե՞ս են աշխատում արևային մարտկոցները:
                        
                            Արևային էներգիան, ինչպես հայտնի է, օգտագործվում է էլեկտրական էներգիա ստեղծելու համար: Երբ արևն ընկնում է արևային վահանակի վրա, արևի լույսից ստացվող էներգիան Ֆոտովոլտային բջիջների միջով վերածվում է էլեկտրականության հոսքի։                        
                     
					
                					
					
                        Որքա՞ն արդյունավետ են արևային մարտկոցները:
                        
                            Պոլիբյուրեղային վահանակներինը՝ 15-ից 18%, միաբյուրեղ վահանակներինը՝ 16,5-ից 19%, PERC վահանակներինը՝ 17-ից 19,5%: