Արդյո՞ք հնարավոր է ամբողջությամբ արևային էներգիայի անցում կատարել և կրճատել վնասակար արտանետումների քանակը դեպի շրջակա միջավայր։ Պարզելու համար նախ անհրաժեշտ է ուսումնասիրել տարբեր տեսակների արևային համակարգերի դրական և բացասական կողմերը։
Որո՞նք են արևային համակարգերի հիմնական տեսակները
Գոյություն ունեն արևային համակարգերի երեք հիմնական տեսակներ՝ ցանցային, ոչ ցանցային և հիբրիդային։
↪ Ցանցային արևային համակարգերը հնարավորություն են ընձեռնում միացված մնալ էլեկտրացանցին, երբ Ձեր արևային վահանակներն էներգիա չեն արտադրում։ Սա նշանակում է, որ ցանցային արևային համակարգը պետության էլ․ցանցի հետ միասին ապահովում է մշտական էներգիա՝ հասանելի դարձնելով այն գիշերային ժամերին և նույնիսկ ամպամած եղանակին։ Ստացվում է, երբ Ձեր վահանակներն արտադրում են էներգիայի ավելցուկ, այն կարելի է ուղարկել էլ․ցանցին և նվազեցնել էլեկտրաէներգիայի կոմունալ ծախսերը։ Սակայն հովհարային անջատումների ժամանակ նման համակարգերը կարող են վտանգի ենթարկվել և նույնիսկ պարպերաբար կրկնվող միացումների ու անջատումների արդյունքում շարքից դուրս գալ։
↪ Ոչ ցանցային արևային համակարգերը աշխատում են հատուկ մարտկոցներով, որոնց շնորհիվ հնարավոր է կուտակել էներգիայի ավելցուկն ու օգտագործել այն ժամերին, երբ վահանակները էներգիա չեն արտադրում։ Սա հիանալի տարբերակ է հովհարային անջատումներից զերծ մնալու համար, քանի որ, ի տարբերություն ցանցային վահանակների, ոչ ցանցային վահանակները էլ․ցանցից մշտական կախման մեջ չեն։
↪ Հիբրիդային արևային համակարգերը ներառում են երկու նախորդ տեսակների դրական կողմերը։ Նման համակարգի օգնությամբ հնարավոր է անհրաժեշտության դեպքում կուտակել արևային էներգիան, վաճառել այն էլ․ ցանցին կամ օգտագործել ցանցից եկող էլեկտրաէներգիան։ Շատերն իրենց հիբրիդային համակարգն օգտագործում են որպես ցանցային համակարգ՝ ցերեկը կուտակելով արևային էներգիան, իսկ գիշերը օգտագործելով ցանցից եկող էլեկտրաէներգիան։ Սա հարմար տարբերակ է հատկապես նրանց համար, ովքեր ապրում են հաճախակի լուսանջատումների ենթարկվող շրջաններում։
Ո՞րն է էկոլոգիապես առավել մաքուր արևային համակարգի տեսակը
Լավագույն համակարգի ընտրությունը կախված է այն բանից, թե որ տարածաշրջանում եք բնակվում։ Օրինակ, Լոս Անջելեսում բոլոր երեք տարբերակներն էլ շահավետ կլինեն։ Այնուամենայնիվ, էկոլոգիապես ամենամաքուր տարբերակը ոչ ցանցային համակարգերն են, քանի որ դրանք ցանցից էներգիա չեն օգտագործում։ Ընտրելիս նաև խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել համակարգի արժեքին։ Ոչ ցանցային և հիբրիդային համակարգերի մարտկոցները բավականին թանկ են, սակայն գիտությունը սրընթաց զարգանում է։ Ուստի ոչ այդքան հեռու ապագայում մարտկոցների արժեքը կարող է զգալիորեն նվազել, և էկոլոգիապես մաքուր էներգիայի ամբողջական անցումն այլևս երազանք չի լինի։