Ի՞նչն է արևային ֆոտովոլտային (ՖՎ) համակարգը դարձնում է այդքան արժեքավոր: Ամեն ինչ շատ պարզ է. արտադրությունը: Որակյալ արտադրությունը ամենակարևոր և արժեքավոր ներդրում է:
Ինչպե՞ս ստանալ արևային համակարգի առավելագույն արդյունավետություն
Մեր փորձառու ճարտարագետներիը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել հետևյալ գործոններին.
- Գտնվելու վայրին / կլիմային
- Եղանակին
- Արեգակնային համակարգի ազիմուտային անկյանը
- Խոչընդոտներին
- Արևային մոդուլի չափսին և արդյունավետությանը
- Արևային վահանակի տարեկան դեգրադացիային
Ներկայիս արտադրական միջավայրում փոփոխությունները մշտական բնույթ են կրում: Ժամանակակից համակարգերը պետք է արագ հարմարվեն շուկաներին, տեխնոլոգիաներին և արդի պահանջներին: Այս ոլորտը հսկայական փոփոխությունների է ենթարկվում, ինչը կապված է արտադրության ավտոմատացման, գործընթացների վերահսկման և տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման հետ:
Ավելի մեծ ճկունություն և հարմարվողականություն ձեռք բերելու համար մշակվել են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս ավելացնել ապրանքի տեսակները և մեծացնել արտադրության մասշտաբները:
Կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ ներդրումներ անել այսպիսի արագ աճող շուկայում, որտեղ մեծ թվով ներդրումներ են իրականացվում հետազոտության ու զարգացման վրա, իսկ արտադրական սարքավորումները օրեցօր հնանում են: Պատասխանը պարզ է. մեր արտադրական տեխնոլոգիաները գերժամանակակից և արագ ադապտացվող են:
Արևային էլեմենտների և կայանների արտադրման համակարգերը բաղկացած են ավելի քան 10 տարբեր մասերից, որոնք հաջորդականությամբ կատարելով իրենց աշխատանքը, արտադրում են արևային էլեմենտներ:
Այլ կերպ ասած, կարճաժամկետ նորարարությունը կարող է կիրառվել միայն սարքավորումների մի մասի վրա, ինչի արդյունքում արդյունաբերական բիզնեսը կարող է նորացնել ու փոխել միայն հին մասը՝ առանց փոխարինելու ամբողջ սարքավորումը:
Այսպիսով, մենք ապահովագրում ենք մեզ և պատրաստ ենք ձեռնարկել նորարարական ցանկացած քայլ, ինչի շնորհիվ մեր հաճախորդները կարող են վստահ լինել, որ մենք մշտապես արտադրում ենք վերջին սերնդի մոդուլներ: