Արևային վահանակն արևային ֆոտովոլտային ընդհանուր համակարգի գլխավոր կոմպոնենտն է։ Լինելով զարգացող ոլորտի հիմնական մասը, արևային վահանակներն արտադրող ընկերությունների կողմից դրանք պետք է համապատասխանեն միջազգային բոլոր չափանիշներին ու որակակական պահանջներին։
Հայաստանում ոլորտով զբաղվող մի շարք ընկերություններ կան։ Solara ընկերությունը կարողացել է դիրքավորվել շուկայում՝ առաջարկելով լավագույն արտադրանքն իր հաճախորդներին ու պատվիրատուներին։ Ընկերությունն իր վրա է վերցնում արևային կայանի նախագծումը, տեղադրումն ու տրամադրում արտադրանքի համար երաշխիքային սպասարկում, որից հետո իրականացվում է 24/7 մոնիթորինգ։ Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք մեզ հետ:
Եվ այսպես․ ի՞նչ է արևային վահանակն ու որոնք են առավելությունները
Արևային վահանակներն արդեն մուտք են գործել արագ փոփոխվող աշխարհում ապրող մարդու կյանք։ Դրանք դարձել են մարդկանց ինչպես տան, այնպես էլ բիզնեսի անբաժան մաս, ինչը թույլ է տալիս նախևառաջ զրոյացնել հոսանքի կենցաղային ծախսերի զգալի բաժինը։ Բարձր արդյունավետությունից ու հզորությունից բացի, արտադրվում են գեղեցիկ դիզայնով։
Հաշվարկներ անելուց առաջ անհրաժեշտ է ունենալ նախ մի քանի հարցի պատասխան, օրինակ որքան է տան հոսանքի ծախսն ի սկզբանե, արևային ինչպիսի գոտիում է գտնվում տունը կամ Ձեր շինությունը, ինչպիսին է տանիքի դիրքն ու թեքությունը։ Ի դեպ, արևային ֆոտովոլտային վահանակներն առավելագույն արտադրողականություն են դրսևորում, եթե թեքված են դեպի հարավ․ հաճախորդին անհրաժեշտ հզորությունը ստանալու համար պետք է ճիշտ ինժեներական լուծում մտածել, կամ ասենք հենասյուներ կառուցել, որպեսզի վահանակները թեքվեն դեպի հարավ։
Որո՞նք են միաբյուրեղ արևային վահանակները
Ձեզ կարող են արևային վահանակների տարբեր առաջարկներ անել․ այսպիսով Դուք կանգնելու եք ընտրության առջև և ունենալու եք մասնագիտական խորհրդատվության կարիք։ Միաբյուրեղ, թե՞ պոլիբյուրեղային արևային վահանակներ։ Սկսենք առաջինից։
Միաբյուրեղ արևային վահանակներն ունեն ծառայության ավելի երկար ժամկետ (սովորաբար արտադրողներն առաջարկում են մինչև 25 տարվա երաշխիք)։ Դրանք պատրաստվում են սիլիցիումի ամբողջական բյուրեղից, այդ իսկ պատճառով կոչվում են միաբյուրեղ։ Դրա ճիշտ տեղադրման դեպքում, արտադրողականությունն ավելի բարձր է լինում, քան պոլիբյուրեղային վահանակինը։
Միաբյուրեղ կամ պոլիբյուրեղային արևային վահանակների տարբերությունը
Միաբյուրեղ վահանակն արևի ուղիղ ճառագայթների տակ ունի ավելի բարձր արտադրողականություն, իսկ պոլիբյուրեղայինը՝ բյուրեղների բաշխվածության շնորհիվ ունի ավելի կայուն արտադրողականություն։ Պոլիբյուրեղային վահանակը թույլ լուսավորված պայմաններում ավելի լավ է կարողանում գեներացնել էլեկտրաէներգիան։
Պոլիբյուրեղային արևային վահանակներ
Շատերը լսել են նաև պոլիբյուրեղային վահանակների մասին։ Պոլիբյուրեղային արևային վահանակները պատրաստվում են սիլիցիումի բյուրեղների մանր կտորներից՝ մնացորդներից։ Դրանց շնորհիվ նվազագույնի է հասցվում շրջակա միջավայրի աղտոտվածությունը։ Մոտավոր պատկերացում ունենալու համար այսքանը, իսկ դրա տեխնիկական գործածության մասին կարող են պատմել ոլորտում փորձառու, գործի գիտակ մասնագետները։
Որո՞նք են արևային մարտկոցների և վահանակների տեսակները
Այսպիսով, վերևում արդեն խոսեցինք արևային վահանակների մասին։ Եթե ընդհանրացնենք, ապա առանձնացնում ենք արևային վահանակների մի քանի հիմնական տեսակ՝ միաբյուրեղային, պոլիբյուրեղային, PERC, բարակ թաղանթային վահանակներ և մասնագիտական գնահատականներով ևս մի տեսակ՝ shingled տեսակի արևային վահանակները։ Մասնավորապես shingled արևային վահանակները ստվերում ունեն բավականին բարձր արտադրողականություն․ դրանց հիմնական առավելությունն է։
Գոյություն ունեն լիթիում-իոնային, լիթիում-պոլիմերային, նիկել-կադմիումային, գելային ու գրաֆենային մարտկոցներ։ Սրանք մարտկոցների հիմնական տեսակներն են ։ Եթե պանելները պետք է օգտագործվեն էլեկտրաէներգիայի արտադրության համար, անհրաժեշտ կլինեն մարտկոցներ, փոխակերպիչներ՝ ինվերտորներ ու լիցքավորման այլ կարգավորիչներ։ Խոսենք մարտկոցների ամենակարևոր առանձնահատկություների մասին։ Դրանք ծախսային առումով անշուշտ արդյունավետ են ․ ստացված էներգիան կարող է պահվել մարտկոցներում և օգտագործվել այն ժամանակ, երբ արևի լույս չկա։
Ամենաարդյունավետ արևային մարտկոցը
Լիթիում-իոնային մարտկոցն ամենատարածված ու արդյունավետ օգտագործվող մարտկոցներից է, քանի որ դրա լիցքավորման և լիցքաթափման ցիկլն անհամեմատ շատ է, չափսերով փոքր է, հզորության ծավալով՝ մեծ, ճկուն է պարամետրերով։ Մարտկոցը նախատեսված է էներգիա կուտակելու համար, նաև այն վայրերում, որտեղ ընդհանրապես էլեկտրաէներգիա չկա։ Արևային մարտկոցների արտադրության այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքում:
Այսպիսով, ամփոփելով արևային վահանակների հիմնական գործառույթները, առանձնացնենք ևս մեկը։ Արդյունաբերության մեջ օգտագործվում են առավելապես միաբյուրեղ, պոլիբյուրեղ և shingled տեսակի արևային վահանակներ։ Արևային կայանի արդյունաբերական հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ լրացուցիչ տարածք չի պահանջվում, ինչպես օրինակ ՋԵԿ-երի դեպքում։ Արևային վահանակներով հավաքված կայանն էապես տնտեսում է էլեկտրաէներգիայի համար ծախսվող գումարը, էկոլոգիապես մաքուր ու վերականգնվող բնական ռեսուրսի աղբյուր է։