Ֆոտովոլտային արևային վահանակների արտադրության հիմքում ընկած են մի քանի տեխնոլոգիաներ, որոնցից յուրաքանչյուրի նպատակն է՝ բարձրացնել վահանակի արտադրողական արդյունավետությունը։ Հայտնի է, որ նման վահանակները ստեղծված են արևի ճառագայթները կլանելու և դրանք էլեկտաէներգիայի փոխակերպելու համար։ Արևային համակարգի նվազագույն տարրն արևային բջիջն է։ Մարդու մազի բարակության այս մասնիկը, որպես կանոն, պատրաստվում է կիսահաղորդիչ նյութերից, օրինակ՝ սիլիցիումից, և ունակ է արտադրել մոտ 1 կամ 2 Վտ։
Ի՞նչ է PERC Տեխնոլոգիան
Վերջին տարիներին արևային պանելների պատրաստման տեխնոլոգիաներից աչքի է ընկնում PERC տեխնոլոգիան, որն առաջին անգամ մշակվել է Ավստրալիայում 1980-ականներին: Ստանդարտ վահանակների արդիականացման շնորհիվ այսօր PERC տեխնոլոգիան իր առաջատար տեղն է զբաղեցնում արևային վահանակների արտադրության ոլորտում։ Այս տեխնոլոգիայի համատարած կիրառումը պայմանավորված է մի կողմից պատրաստի արտադրանքի արժեքի վրա աննշան ազդեցությամբ, իսկ մյուս կողմից դրանց արդյունավետության զգալի ավելացմամբ։
PERC հապավումը (անգլ.՝ Passivated Emitter and Rear Cell) բառացիորեն թարգմանվում է որպես «պասիվ ճառագայթող և ետնամասում գտնվող բջիջ»: Այս տեխնոլոգիայով պատրաստված վահանակների ետին մասում առկա է լրացուցիչ դիէլեկտրիկ շերտ։ Վերին շերտի միջով ներթափանցած արևի ճառագայթները, բախվելով ստորին շերտին, ևս մեկ անգամ արտացոլվում և ուղղորդվում են դեպի սիլիցիումի շերտ։ PERC տեխնոլոգիայով հնարավոր է արտադրել ինչպես միաբյուրեղային, այնպես էլ բազմաբյուրեղային արևային վահանակներ։
PERC Տեխնոլոգիայի Առավելությունները
Այսօր որոշ արտադրողներ կարող են իրենց արտադրանքի արդյունավետության ցուցանիշը հասցնել >21.5%, որը համարժեք է լրացուցից 15 Վտ հզորության։ Այսպիսով, PERC տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է արտադրել 370 Վտ հզորությամբ արևային վահանակներ։ Նման վահանակները հավասարապես լավ են աշխատում ինչպես արևային, այնպես էլ մռայլ եղանակին։
Այսօր համաշխարհային շուկայում կան այլ տեխնոլոգիաներ ևս, որոնց նպատակն է արևային վահանակների էներգաարդյունավետության բարձրացումը։ Սակայն դեռևս և՛ միջազգային, և՛ հայաստանյան շուկայում առաջատար է PERC տեխնոլոգիան։ Հայկական արտադրության արևային պանելներ ամբողջությամբ համապատասխանում են միջազգային ստանդարտներին և աչքի են ընկնում իրենց բարձր արդյունավետությամբ ու մրցունակ գներով։